Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին, որը 2023 թվականի օգոստոսի 1-ին տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և ձերբակալվել։
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը տրամադրել ժամանակ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Շուշիի և Քաշաթաղի շրջանների դատախազությունը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Հին շեն գյուղի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանը երեկ՝ օգոստոսի 1-ին, դուրս է եկել գյուղից և մոլորվելու հետևանքով հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, ադրբեջանցի սահմանապահները նրան ձերբակալել էին։
Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար ԱՀ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ։
Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին: